Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

«Medicus EXPO 2012»

«Medicus EXPO 2012»

Մարտի 20-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքում կայացավ ուսանողական ինքնակառավարման մարմինների լրատվության ու տեղեկատվության ոլորտի լուսաբանմանը նվիրված «Medicus EXPO-2012» ցուցահանդես-մրցույթ:

 

Անվանակարգերը հինգն էին`ուսանողական լավագույն թերթ, ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն կայք, լավագույն տեղեկագիրք, ուղեցույց, լավագույն բուկլետ, հրավիրատոմս և լրատվության լավագույն այլընտրանքային միջոցներ:

 

Ցուցահանդես-մրցույթին մասնակցեցին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական, Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական, Հայ-ռուսական (Սլավոնական), Հայաստանի պետական տնտեսագիտական և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանները: Ժյուրին ևս կազմված էր մասնակից համալսարանների ներկայացուցիչներից: Առաջին չորս անվանակարգերում հաղթեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ լրատվության լավագույն այլընտրանքային միջոցներ (ռադիոհանգույց, տեղեկատվության հեռուստատեսային տարբերակ, այլ պարբերականներում տպագրություններ և այլն) անվանակարգում` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը: Հաղթողներն արժանացան մրցանակների, իսկ բոլոր մասնակիցները ամփոփիչ միջոցառման ժամանակ կստանան հուշանվերներ ու վկայականներ: Միջոցառումը լավ առիթ էր տարբեր բուհերի ուսանողների միջև նոր կապերի ստեղծման և ամրապնդման համար:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ